1in.am

Ինչ է Պոպուլիզմը. Newmag-ը ներկայացրեց նոր գիրք

Դոնալդ Թրամփ (ԱՄՆ), Մարիե Լը Պեն (Ֆրանսիա), Ալեքսիս Ցիպրաս (Հունաստան), Վիկտոր Օրբան (Հունգարիա), Բեպպե Գրիլլո (Իտալիա), Ռեջեփ Թայիբ Էրդողան (Թուրքիա). պոպուլիստ քաղաքական գործիչներն այսօր եկել են կամ գալիս են իշխանության։ Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։ Ովքե՞ր են այն «քաղաքացիները» կամ «ժողովուրդը», որի անունից խոսում են պոպուլիստ քաղաքական գործիչները։

A1plus.am

«Ի՞նչ է պոպուլիզմը»․ կայացավ գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

Տեղի ունեցավ «Նյումագ» (Newmag) ընկերության կողմից հրատարակված՝ ԱՄՆ Պրինստոնի համալսարանի դասախոս Յան-Վերներ Մյուլլերի «Ի՞նչ է պոպուլիզմը» քաղաքագիտական բեսթսելլերի հայալեզու գրքի շնորհանդեսը։

Amerikayidzayn.com

Պոպուլիզմը վտանգավոր է ժողովրդավարության համար, պնդում է «Ի՞նչ է պոպուլիզմը» գրքի հեղինակ ամերիկացի քաղաքագետը

«Ի՞նչ է պոպուլիզմը» գրքի հեղինակ, քաղաքագետ Յան-Վերներ Մյուլլերը «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում անդրադարձել է իր գրքին, պոպուլիզմ երևույթին, դրա պատմությանն ու ներկային: Օրերս այս գիրքը հրատարակվել է Հայաստանում

Armnews

«Ինչ է պոպուլիզմը». «Նյումեգ»-ը ներկայացրել է քաղաքագիտական բեսթսելլերի հայերեն թարգմանությունը

ԱՄՆ Պրինստոնի համալսարանի դասախոս Յան-Վերներ Մյուլլերի այս գիրքը վերջին 2 տարիների քաղաքական ու քաղաքագիտական կարևորագույն հետազոտություն է, Նյու Յորք թայմսի քաղաքագիտական բեսթելլեր և ամենաշատ հիշատակվող և մեջբերվող գիրք:

Tert.am

«Ի՞նչ է պոպուլիզմը». Յան-Վերներ Մյուլլերի քաղաքական բեսթսելլերը՝ արդեն հայերեն (տեսանյութ)

ԱՄՆ Պրինստոնի համալսարանի դասախոս Յան-Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը» գիրքը` Նյու Յորք Թայմսի քաղաքական բեսթսելլերը, «Նյումեգ» հրատարակչությունը թարգմանել է հայերեն: Գիրքը պատասխանում է ինչ է պոպուլիզմը և ովքե՞ր են պոպուլիստները հարցերին: Գիրքը մեկտեղում է պատմագիտական անգնահատելի նյութ՝ ընթերցողին տալով վերջին 100 տարում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում քաղաքական զարգացումների ընդգրկուն պատկերացում:

Երկիր Մեդիա

«Նյումեգ»-ը հրատարակել է «Ինչ է պոպուլիզմը» գիրքը

Այս գրքի թարգմանության համար newmag-ը մեկտեղել է լավագույն մասնագետներին՝ պարզ, հասկանալի և ժամանակակից քաղաքական գրականություն ստեղծելու համար։ Գիրքը մեկտեղում է պատմագիտական անգնահատելի նյութ՝ ընթերցողին տալով վերջին 100 տարում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում քաղաքական զարգացումների ընդգրկուն պատկերացում:

ATV

«Նյումեգ»-ը հրատարակել է Տիգրան Պետրոսյանի` «Գահերի խաղը. ինչպես հաղթել շախմատում» վերջին գիրքը

newmag հրատարակչական ընկերությունը հայերեն թարգմանել և հրատարակել է շախմատիստ Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպե՞ս հաղթել շախմատում» գիրքը: Գրքում հավաքված են աշխարհի չեմպիոնի կարեւոր հոդվածները, պարտիաների մեկնաբանությունները, քայլերի համակարգումը, դասախոսությունները: Լեգենդար շախմատիստի 14 դասերն ընդգրկում են շախմատային պարտիայի բոլոր փուլերը՝ գիրքը դարձնելով ինքնակատարելագործման հիանալի ձեռնարկ:

ArmNews

NewMag ընկերությունը հրատարակել է Տիգրան Պետրոսյանի հեղինակած «Գահերի խաղը․ ինչպե՞ս հաղթել շախմատում» գրքի հայերեն տարբերակը (տեսանյութ)

Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 90-ամյա հոբելյանի առիթով NewMag հրատարակչական ընկերությունը հայերեն թարգմանել և հրատարակել է շախմատիստի հեղինակած «Գահերի խաղը․ ինչպե՞ս հաղթել շախմատում» գիրքը։
Գրքի ստեղծման աշխատանքները հեղինակը սկսել է 1980-ականների սկզբին, սակայն անավարտ է թողել։ Գիրքն ամբողջացրել և ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին։

Armenia TV

Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է` Տիգրան Պետրոսյանն առաջինն էր, որ փոխեց հայկական շախմատի ուղղությունը:

Տիգրան Պետրոսյանի 90-ամյակին լեգենդար շախմատիստի անունը կրող Շախմատի տանը «Նյումեգ» ընկերությունը ներկայացրեց շախմատի աշխարհի իններորդ չեմպիոնի վերջին գիրքը: Բնօրինակը ռուսերենով լույս էր տեսել չեմպիոնի մահից չորս տարի անց: 30 տարի անց այն նաև կարելի է կարդալ հայերեն: Գիրքը շախմատիստը սկսել է գրել 80-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել: Պետրոսյանի մահից հետո այն վերջացրել է շախմատիստի կինը: Գրքում աշխարհի չեմպիոնի հոդվածներն են, պարտիաների մեկնաբանությունները, քայլերը: Սա դասագիրք է, որը կսովորեցնի՝ ինչպես խաղալ շախմատ:

5-րդ ալիք/ TV 5

«Ինչպե՞ս հաղթել շախմատում». պատասխանում է Տիգրան Պետրոսյանը

Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին: Քաղաքական հայտարարություններ չի արել, միայն ասել է, որ երկրում իրավիճակ, իհարկե, փոխվել է, բայց այն ժամանակ, երբ Տիգրան Պետրոսյանը աշխարհի չեմպիոն դարձավ: ՙԳահերի խաղը. ինչպես հաղթել շախմատում՚ գիրքը ռուսերենից թարգամանել է Նյու մեգ հրատարակչությունը: Սա օրվա միակ իրադարձությունն էր, որի շնորհիվ աշխարհահռչակ հայ շախմատիստի 90-ամյակը ստվերում չի մնում:

Armnews

Տեղի ունեցավ «Նեյմար» գրքի շնորհանդեսը

Գրքի լրամշակված տարբերակը պատմում է Աշխարհի գավաթի խաղարկությունների ժամանակ ֆուտբոլի նորագույն աստղի ապշեցուցիչ ելույթների, «Պարի Սեն Ժերմեն» տրանսֆերի, Բրազիլիայի հավաքականի պարտության մասին, որում, թերևս, մեծ դեր է խաղացել Նեյմարի՝ վնասվածքներով պարտադրված բացակայությունը։

ATV

NEWMAG-ը հրատարակել է Նեյմար ՊՍԺ բրազիլացի գերաստղի անկասելի վերելք գիրքը

Սպորտային բեսթսելլերը անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը: Նա սպորտային բովանդակության հետ աշխատելու փորձ ունի: Մինչև այս, Լիանա Զաքարյանը թարգմանել էր Լուկա Կայոլիի «Ռոնալդու. Կատարելության տենչով» և «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքերը: Թարգմանության խմբագիրը Արմեն Ամիրխանյանն է:

Armenia TV

Newmag-ը հրատարակել է սպորտային բեսթսելլերը՝ «Նեյմար. ՊՍԺ բրազիլացի գերաստղի անկասելի վերելքը»

Լուկա Կայոլին՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին սպորտային բեսթսելլերների հեղինակը, պատմում է Նեյմարի անկասելի առաջխաղացման մասին՝ բացառիկ ու ուղիղ կապ հաստատելով նրա ընկերների, ընտանիքի, մարզիչների, թիմակիցների և երկրպագուների հետ:

Armenia TV

Ազնավուր-95․ Newmag-ը «Կյանքից կառչած» ինքնակենսագրականը թարգմանել է հայերեն

Արձակի խոսքով կերտված և չափածոյով համեմված դեգերումները նրան կրկին տանում են այն մտերմիկ միջավայրը, որում ձևավորվել է արտիստը: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջև շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր և ընթերցողի միջև: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:

A TV

Newmag-ը ներկայացնում է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գրքի հայերեն թարգմանությունը

Գիրքը ֆրանսերենից թարգմանել են Արտակ Հերիքյանը և Ժակլին Մինասյանը: Խմբագրել է Համլետ Գասպարյանը: Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գրքին կցվել են նաև Արտակ Հերիքյանի 5 հարցազրույցները Ազնավուրի հետ, որոնք լրացնում են մեծ արտիստի կերպարը։

5-րդ ալիք

Կյանքից կառչած Ազնավուրի մտքերը հայերեն են

«Կյանքից կառչած» գիրքը Շառլ Ազնավուրի գրած վերջին՝ 9-րդ գիրքն է: Սա թեթև կյանքի մասին չէ թեև Ազնավուրն ասում է՝ թո՛ղ, որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթևություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ:

5-րդ ալիք

Թալեաթ Փաշայի՝ սպանության հրամանները՝ հայերեն

Գրքի լույս տեսնելուց անմիջապես հետո Թուրքիայում հասկացան, թե որքան վտանգավոր կարող են լինել այս հեռագրերը: Գործի դրեցին դիվանագիտական ու գիտական բոլոր լծակները՝ դրանց իսկությունը կասկածի տակ առնելու համար և հաջողության հասան: Թալեաթի հեռագրերը հայտնվեցին գիտական դեբատների լուսանցքում:

Armenia TV

Նյումեգը հրատարակել է Աքչամի «Սպանության հրամաններ.Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը»

newmag հրատարակչական ընկերությունը ներկայացնում է «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը: Այն թուրք պատմաբան Թաներ Աքչամի վերջին աշխատանքն է՝ ցեղասպանագիտական գրականության կարևորագույն համալրումը: Սա գիրք է, որը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության նոր փուլ է բացում՝ տասնյակ թուրք դիվանագետների և գիտնականների կեղծածար ջանքերը հավասարեցնելով զրոյի:

Kentron TV

Հայերին սպանելու հրամանները եղել են Թալեաթ փաշայի հեռագրերում. Աքչամն ապացուցում է

Ցեղասպանագիտական ամենահեղիանակավոր միջազգային կենտրոններում այս գիրքը ներկայացնելով՝  հեղինակը նախ ընդգծում է` թուրքական ժխտողականությունը սկսվել է Ցեղասպանության հետ միաժամանակ: newmag-ը հրատարակել է «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը:

1in TV

Կայացավ «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը

Թարգմանության ավարտից հետո և մինչև հրատարակությունը, գիրքն անցել է մասնագիտական փորձաքննություն։ Այն ստուգել են Արևելագիտության ինիստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը և ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանը։

Tert.am

Կայացել է Թաներ Աքչամի թարգմանված աշխատանքի շնորհանդեսը

Գրքի թարգմանությունն իրականացրել է Անդրանիկ Իսրայելյանը։ Սա նրա առաջին թարգմանական աշխատանքն է։ Գրքի թարգմանության խմբագիրն է Արմեն Սարգսյանը, իսկ ծանոթագրությունների հեղինակն ու վերֆիկանտը՝ Անի Ավետյանը։

Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն

Թուրք պատմաբանի փաստարկներն ընդդեմ թուրք զեղծարարների

Հիմա Թաներ Աքչամն ասում է, որ այս գիրքը կարևորագույն ուղերձ է ակադեմիական շրջանակներին: Թալեաթ փաշայի հեռագրերը պետք է վերադառնան օրակարգ, քանի որ այս գրքով ինքն ապացուցում է՝ դրանք իրական են:

A TV

Կայացավ «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը

Թուրք պատմաբանն ընդգծում է՝ օսմանյան արխիվների հասանելի փաստաթղթերում, Գերգերյանի արխիվի հեռագրերում, որոնք ամբողջության արդեն հասանելի են օնլայն, բազմաթիվ չգտնված ապացույցներ կան, որոնք պետք է փնտրել:

Armenia TV

100 մոնոլոգ. Գրախանութներում վաճառվում է 100 մոնոլոգների նորահրատ ժողովածուն

Լույս է տեսել «Նյումեգ» հրատարակչության նոր բեսթսելլերը: Վերջին 10 տարում մեր ժամանակի հերոսների մտքերն ու մենախոսությունները «100 Մոնոլոգ» նոր գրքում:

Tert.am

«Աղջիկ ջան, ուշքի արի». Newmag-ի նոր բեսթսելլերի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

Newmag-ը հրատարակել է ամերիկացի գրողի «Աղջիկ ջան, ուշքի արի» (Girl, wash your face) գիրքը: Tert.am Life-ը ներկա է եղել գրքի շնորհանդեսին և ներկայացնում է հետաքրքիր մանրամասներն ու հայտնի հյուրերի կարծիքը:

Newmag

Ռեյչլ Հոլիսի ողջույնի խոսքն իր հայ ընթերցողներին

Գրքի հայերեն թարգմանության համար «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքի հեղինակ Ռեյչլ Հոլիսը ձայնագրել է ողջույնի խոսք։

Armenia TV

Աղջիկ ջան, ուշքի արի. «Նյումեգ»-ը թարգմանել ու հրատարակել է հերթական բեսթսելերը

Կանանց տոնին համահունչ՝ «Նյումեգ»-ը հրատարակել է Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» բեսթսելլերը: Գիրքը պատմում է կանանց կյանքը թունավորող 20 ստերի մասին:

Tert.am

Նոր բեսթսելլեր Newmag-ից՝ ընթերցողի սեղանին

Newmag ընկերությունը հրատարակել է Լուկա Կայոլիի՝ Մեսսիի մասին պատմող գրքի հայերեն տարբերակը: «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքում մանրակրկիտ ներկայացված է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը:

Արմենիա Թի Վի:

Newmag-ը հրատարակել է «Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը

«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքում «Կարիերա» բաժին կա: Այստեղ կարելի է  ծանոթանալ ֆուտբոլիստի անձնական տվյալներին, տեսնել, թե որ ակումբներում է խաղացել: Ե՞րբ է առաջին անգամ գրավել մրցակցի դարպասը, ֆուտբոլային մրցաշարերում ի՞նչ տիտղոսներ է նվաճել: Գրքում ներկայացված են Լիոնել Մեսսիի անհատական մրցանակները: Ֆուտբոլիստի երկրպագուները կարող են ծանոթանալ դրանց իրենց անուններով և թվականներով:  «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը 38 գլուխ ունի: Յուրաքանչյուրն առանձնացված է ըստ թեմաների: Ամբողջ գիրքը 560 էջ է:

Արմենիա Թի Վի:

Մեսսի. բեսթսելլերը` հայերեն. Newmag-ը հրատարակել է «ՄԵսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը

Հայերեն լույս է տեսել նոր սպորտային բեսթսելլեր: «Նյումեգ»-ի թարգմանած «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը արգենտինացի մարզիկի կյանքի ու կարիերային մասին է: 2019-ին «Նյումեգ»-ը կներկայացնի երկու նոր սպորտային բեսթսելլեր:

A1plus

«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը»: Իտալացի մարզական լրագրող Լուկա Կայոլիի հեղինակած երկրորդ բեսթսելլերի հայերեն տարբերակն արդեն պատրաստ է եւ վաճառքում կհայտնվի փետրվարի 1-ին:

A TV

Newmag-ը հրատարակել է «Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը

Գրքում բացառիկ հարցազրույցներ կան ֆուտբոլիստին ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է նա ստիպված եղել անցնել: Սպորտային բեսթսելլերը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը:

Արմենիա Թի Վի:

Ռոնալդու. կատարելության տենչով». սպորտային նոր բեսթսելլերի հայերեն վերնագիրն է: Նյումեգ ընկերությունը հրատարակել է իտալացի լրագրող Լուկա Կայոլիի գրքի հայերեն տարբերակը: Հեղինակը պիկանտ մանրամասներով պատմում է Ռոնալդուի անձնական կյանքի և կարիերայի մասին: Ինչպե՞ս առաջին անգամ ինքնաթիռ նստեց և ուր էր մեկնում: Կարիերայի լավագույն հանդիպումները, անձնական կյանքը, երեխաների ծնունդն ու սկանդալային պատմությունները ֆուտբոլիստների և մարզիչների հետ: Գիրքն արդեն վաճառքում է:

Ա Թի Վի:

Օպերա սյութի հյուրանոցում տեղի է ունեցել newmag ընկերության հրատարակած գրքի շնորհանդեսը: Ռոնալդու. Կատարելությնա տենչով սպորտային բեսթսելլերը պատմում է Կրիշտիանու Ռոնալդուի անձական կյանքի և կարիերայի մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Արմենիա Թի Վի, ժամը լրատվական ծառայություն:

Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի հայերեն թարգմանությունը մի քանի օր առաջ է վաճառքի հանվել գրախանութներում, բայց հասցրել է դառնալ ամենավաճառվածներից ու ընթերցվածներից մեկը: «Թքած ունենալու նուրբ արվեստը»  գիրքը թարգմանվել է Newmag ընկերության գրահրատարակչական նախաձեռնության կողմից:

Ա Թի Վի, Այսօր լրատվական ծառայություն

Օպերա Սյուիթ հյուրանոցում տեղի ունեցավ newmag-ի հրատարակած «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի շնորհանդեսը: Ներկաներին ներկայացվեց նաև երկու նոր նախագիծ: Այսուհետև newmag-ի հրատարակած գրքերը կարելի է պատվիրել books.newmag.am կայքից, լավագույն բեսթեսելլերներին էլ կարելի է ծանոթանալ bestseller.am կայքում:

Հանրային հեռուստաընկերություն, Օրակարգ լրատվական ծառայություն

Newmag-ի թիմը սովորեցնում է թքած ունենալու նուրբ արվեստը: Իրականում սա գրքի վերնագիրն է, որը դարձել է սոցցանցերում ամենաքննարկվող թեման: Մինչև շնորհանդեսը, արդեն մի քանի 500-ից ավելի օրինակ է վաճառվել: Ինչ է տալիս ամերիկացի բլոգերի մտքերի ժողովածուն, պատմել են այն հայաֆիկացնողները:

Հանրային հեռուստաընկերություն, Առավոտ լուսո ծրագիր

Հայ ընթերցասերներին է ներկայացվել ամերիկացի գրող Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի հայերեն տարբերակը: Գրքի թարգմանիչներն են Armcomedy-ի հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը:

Հանրային հեռուստաընկերություն, Առավոտ լուսո ծրագիր, հարցազրույց

Առավոտ լուսո ծրագրի հյուրն է Գնել Նալբանդյանը: Նա խմբագրել է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի հայերեն տարբերակը: Խմբագիրը պատմել է թարգմանական դժվարությունների, հեղինակի գործածած բառապաշարի մասին: Գնել Նալբանդյանը պատմել է նաև, թե ինչ է սովորեցնում գիրքը: