newmag publishing house

հրատարակչատուն

Newmag ընկերությունը ստեղծվել է 2007 թվականին։ Մինչև 2018 թվականը՝ այսինքն ավելի քան 10 տարի ընկերությունը տպագրել է համանուն ամսագիրը։ Ամսագրին զուգահեռ 2012 թվականին գործարկվել է newmag.am կայքը, որը հասարակականքաղաքական, գիտահանրամատչելի և մշակութային ինքնատիպ հոդվածների առցանց հարթակ է։ 

2018 թվականի մարտին ընկերությունը որոշեց դադարեցնել ամսագրի տպագիր տարբերակի հրատարակումը և փոխել ուղղությունը՝ կենտրոնանալով գրահրատարակչական ոլորտի վրա։ Որոշում ընդունվեց մասնագիտանալ ոչ գեղարվեստական, այսինքն non-fiction գրականության վրա։ Եվ արդեն 2018 թվականից ընկերությունը հայ ընթերցողի դատին է հանձնում non-fiction ժանրի լավագույն համաշխարհային բեսթսելլերները։

Newmag-ը բաց է համագործակցության և կարծիքների համար։ Ահա մեր թիմի անդամներն ու նրանց կոնտակները.

Արտակ Ալեքսանյան | Հրատարակչական ծրագրի ղեկավար
[email protected]

Գնել Նալբանդյան | Գլխավոր խմբագիր
[email protected]

Էդիկ Պողոսյան | Ձևավորող
[email protected]

Գոհար Ալեքսանյան | Մարքեթինգ և վաճառք
[email protected]

Վիտալի Գրիգորյան | Կայք
[email protected]

Կարեն Օվսոյան | Վեբ ադմինիստրատոր
[email protected]