Շապիկի դարձերես
Թերթել

Գահերի խաղը

Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։
Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային եւ ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Նրա կնոջ՝ Ռոնա Պետրոսյանի ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը:
Տիգրան Պետրոսյանն ունեցել է պաշտպանողական խաղաոճ, ինչի շնորհիվ ստացել է «Երկաթե Տիգրան» պատվանունը: Հազվադեպ էր հարձակվում եւ ավելի շատ ջանք էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Համբերատարությունն ու լավ պաշտպանվելու վարպետությունը նրան դարձրել էին դժվար պարտվող շախմատիստ:
Գրքում հավաքված են աշխարհի չեմպիոնի կարեւոր հոդվածները, պարտիաների մեկնաբանությունները, քայլերի համակարգումը, դասախոսությունները: Լեգենդար շախմատիստի 14 դասերն ընդգրկում են շախմատային պարտիայի բոլոր փուլերը՝ գիրքը դարձնելով ինքնակատարելագործման հիանալի ձեռնարկ:
Գրքի համար հատուկ նախաբան է գրել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։

4000 AMD

Կատեգորիա
Ավելացնել զամբյուղ

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անունը

Шахматные лекции

ISBN

978-9939-9196-8-3

Հրատարակության տարի

2019

Էջերի քանակը

339