Կենսագրություն

Տիգրան Պետրոսյան

Տիգրան Պետրոսյանը (1929-1984) ծնվել է Թբիլիսիում: 1952թ. Ստացել է միջազգային գրոսմայստերի կոչում: 1963 թ. Հաղթել է Միխայիլ Բոտվիննիկին և դարձել շախմատի 9-րդ չեմպիոն: Նա 1966-ին պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ վճռորոշ պարտիայում հաղթելով Բորիս Սպասկուն:
Պետրոսյանը մահացել է ստամոքսի քաղցկեղից Մոսկվայում: Հուղարկավորված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում: Հայաստանի շախմատիստի կենտրոնական տունը 1984-ից կրում է նրա անունը: Փարիզում 2011-ին բացվել է աշխարհի կրկնակի չեմպիոնի անվան շախմատային ակումբ: ՀՀ ԿԲ-ը 2018-ին շրջանառության մեջ է դրել 2000 դրամանոց նոր թղթադրամ՝ Պետրասյանի դիմապատկերով: