Կենսագրություն

Հեղինակի նկար

Լուկա Կայոլի

Լուկա Կայոլին ֆուտբոլային բեսթսելլերների հեղինակ է։ Նա ծնվել է 1958-ին Միլանում։ 2001-ից բնակվում է Մադ րիդում։ Որպես մարզական լրագրող, վերջին մի քանի տարիներին անձամբ հետեւել է միջազգային կարեւորագույն սպորտային իրադարձություններին։ Աշխատել է իտալական հայտնի թերթերի (Il Manifesto, L’Unitá, La Repubblica եւ Gazzetta dello Sport) հետ, եղել Euronews TV հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը, Իտալիայում եւ Մեծ Բրիտանիայում համագործակցել տարբեր լրատվամիջոցների հետ: 2011-ին, Իսպանիա տեղափոխվելուց հետո, աշխատել է լրագրող Sky Tg24 հեռուստաալիքում եւ մարզական մեկնաբան La Sexta, Cuatro, Onda Cero եւ Cadena Ser իսպանական հեռուստաալիքներում, սյունակներ է վարել Marca թերթում: Հեղինակել է բազմաթիվ գրքեր։