Կայացավ «Հիմա մասամբ գիտեմ» գրքի շնորհանդեսը

Կայացավ Փոլ Իգնեշիուսի «Հիմա մասամբ գիտեմ» հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը։

Գիրքը հայերեն թարգմանվել և հրատարակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Նյումեգ» հրատարակչության համատեղ ջանքերով։

Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։

Փոլ Իգնեշիուսը պատմում է նաև Հարվարդում սովորելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։ Ի վերջո, հեղինակը նկարագրում է այն պատմական ուղևորությունը, որի ընթացքում այցելել է Արևմտյան Հայաստան և Երևան։

Հայերեն թարգմանության համար գրքում հատուկ նախաբան են գրել Փոլ Իգնեշիուսի զավակները՝ Դեյվիդ, Սառա, Էմի և Ադի Իգնեշիուսները։

Գիրքը հայերեն թարգմանել է Դիանա Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ գիրքը առաջին անգամ հրատարակվել է 2001թվականին, իսկ 2011-ին վերահրատարակվել է։

Փոլ Իգնեշիուսն այժմ 99 տարեկան է։ Նրա փոխարեն գրքի շնորհանդեսին Երևան է ժամանել որդին՝ Դեյվիդ Իգնեշիուսը, որը Washington post-ի սյունակագիրն է։

«Նյումեգ» հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն իր ելույթում նշեց, որ գիրքը կարդալուց հետո անհնար է չսիրել Փոլին։

Դիանա Համբարձումյանը, որը թարգմանել է գիրքը, լրագրողների հետ զրույցում նշեց․ «Այսքան գրքեր թարգմանելուց հետո ինձ համար շատ մեծ անակնկալ էր, որ կարող էի նաև ինքնակենսագրական թարգմանել, որը գրված էր հրաշալի անգլերենով և նուրբ հումորով»։

Թարգմանչի խոսքով՝ երբ 2001 թվականին Իգնեշիուսը հրատարակում էր գիրքը, նշում էր, որ ինքը մասամբ գիտի գաղտնիքը, դրա համար էլ գիրքը վերնագրել է Հիմա մասամբ գիտեմ։

«Արդեն 2011 թվականին, երբ վերահրատարակվում էր գիրքը, Փոլ Իգնեշիուսը ասում էր՝ 10 տարի անց գուցե ավելին գիտեմ, բայց, համենայն դեպս, այնքան չգիտեմ գաղտնիքը, որ գրքի վերնագիրը փոխեմ, դարձյալ մասամբ գիտեմ»,-նշեց Համբարձումյանը։

Hraparak.am

«Պոպուլիզմն արտաքին քաղաքականությունում». Ամերիկյան համալսարանում քննարկել են NewMag-ի հրատարակած քաղաքագիտական բեսթսելլերը

October 21, 2019

«Հիմա մասամբ գիտեմ». Նյումեգը թարգմանել է հայերեն ու հրատարակել Փոլ Իգնեշիուսի ինքնակեսագրականը

October 21, 2019