Երևանում տեղի ունեցավ Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը

Newmag-ի նախաձեռնությամբ ու TotoGaming-ի աջակցությամբ հրատարակվել է լեգենդար հայ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրական գիրքը:

<<Snake. Ֆրանսիական ֆուտբոլի օձը>> գիրքը նախկին ֆուտբոլիստը գրել է կարիերան ավարտելու ժամանակ` 2006 թվականին: Մինչ օրս այն այլ լեզուներով չէր թարգմանվել, հայերենը դարձավ առաջինը:

Գիրքը գրվել է <<Ֆրանս Ֆուտբոլի>> լրագրող Առնո Ռամսեի հետ գործակցությամբ: Վերջինս այսօր կայացած շնորհանդեսի ժամանակ ողջյունի խոսք ասաց տեսագրության միջոցով:

Շնորհանդեսին ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը,  լրագրողներ, գրքի խմբագիրը, թարգմանիչը, Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ովքեր պատմեցին, թե ինչպես են որոշել հայերեն դարձնել հենց այդ գիրքը և ինչ գործընթաց է տեղի ունեցել:

Champions.am

Յուրի Ջորկաեֆ Ֆրանսիական ֆուտբոլի օձը. Newmag-ը ներկայացրեց ամռանը խոստացած գիրքը

September 30, 2019

«Snake. Ֆրանսիական ֆուտբոլի օձը». Ջորկաեֆի ինքնակենսագրականն արդեն կա հայերեն

September 30, 2019