Լույս ընծայվեց Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպե՞ս հաղթել շախմատում» գիրքը

Այսօր տեղի ունեցավ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպե՞ս հաղթել շախմատում» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էր Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

Գրքում ներառված են աշխարհի չեմպիոնի կարևոր հոդվածները, պարտիաների մեկնաբանությունները, քայլերի համակարգումը, դասախոսությունները։

 

«Լինելով միակ հայ գրոսմայստերը՝ նրա շնորհիվ ընդամենը մի քանի տասնամյակ հետո այսօր Հայաստանի շախմատի ֆեդերացիան միավորում է 43 գրոսմայստեր։ Եթե հետաքրքրասերները փորձեն համեմատել, թե աշխարհում ինչքան գրոսմայստերներ կան ու նրանցից որքանն են գործում ՀՀ շախամտի ֆեդերացիայի դրոշի ներքո, ապա հասկանալի կլինի, որ իր գործունեությամբ, իրոք, Տիգրան Պետրոսյանը իրավիճակ փոխեց Հայաստանում», – նշեց Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այն հարյուր հազարավորները, որ Հայաստանում շախմատ են խաղում, կյանքին վերաբերում են այլ կերպ, քան նրանք, ովքեր չեն խաղում։

Հիշեցնենք, որ այսօր շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է։

Panorama.am

Լույս է տեսել Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպե՞ս հաղթել շախմատում» գիրքը

June 18, 2019

Կայացավ Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսը

June 18, 2019