«100 մոնոլոգ. անսովոր գիրք` արտասովոր մարդկանցով»

«Նյու Մեգ»-ի հեղինակային առաջին գիրքն արդեն գրախանութներում է:

Այն կոչվում է «100 մոնոլոգ. անսովոր գիրք` արտասովոր մարդկանցով»։

Գրքի շնորհանդեսը ապրիլի 15-ին կայացավ Երևանի  պետական կամերային թատրոնում:

Ինքնատիպ գրքում զետեղված են մենախոսություններ, արվեստի, քաղաքական, հասարակական, սպորտի  ոլորտի  ներկայացուցիչների կողմից։

Իր ամսագրային տարբերակում 10 տարիների ընթացքում տեղ գտած մենախոսություններից «Նյու Մեգը» նման մնայուն արժեք է ստեղծել՝ առանձնացնելով 100 մենախոսություն: Տեքստերի խմբագիրը Գնել Նալբանդյանն է, հրատարակչական ծրագրի ղեկավարը՝ Արտակ Ալեքսանյանը:

Ինչպես իր խոսքւմ ընգծեց Արտակ Ալեքսանյանը, ստեղծագործական խումբը երկար է մտածել, ինչ տարբերակով պետք է իրականցնի գրքի շնորհանդեսը։ Պետք է խոստովանել, որ շնորհանդեսը գրական-երաժշտական երեկո էր, որտեղ բեմի վարպետները հատվածներ էին կարդում գրքում հրապարակված մենախոսություններից, և դրանք ընդմիջվում էին երաժշտական կատարումներով։

Ներկանները հնարավորություն ունեցան նաև ունկնդրելու Լիլիթ Պիպոյանի, Սոնա Ռուբենյանի և այլոց կատարումները,  ներկաները ունկնդրեցին նաև  սիրված և ճանաչված մարկանց մտքերը, սիրված դերասան- դերասանուհիների շուրթերից։

Տիրում էր անմիջական մթնոլորտ, բարձ տրամադրությունից զատ կարելի էր տեսնել նաև կարոտ։ Հնչեցին նաև խոսքեր, որոնց հեղինակներն այլևս մեզ հետ չէն և սա ևս հիանալի առիթ էր մեկ անգամ ևս վերհիշելու մեծերի խոսքերը և կարծիքը որոշ հարցերի վերաբերյալ։

Ի դեպ,ամսագրի էլեկտրոնային տարբերակում բացակայում է գրքում տեղ գտած՝ արվեստագետների, շոու բիզնեսի աստղերի, հանրային ու քաղաքական և այլ ոլորտների գործիչների մենախոսությունների գերակշիռ մեծամասնությունը:

 

Erit.am

Արվեստագետների, շոու բիզնեսի աստղերի, հանրային ու քաղաքական գործիչների մենախոսությունները՝ մի գրքում

April 23, 2019

«Սիրո 5 լեզուները. հավերժական սիրո գաղտնիքը». գրքի շնորհանդես

April 23, 2019