Ինչպե՞ս պատվիրել

Books.newmag.am կայքում պատվերները ընդունվում են էլեկտրոնային զամբյուղի միջոցով: Դրա համար պետք է սեղմել ընտրված ապրանքի կողքին գտնվող զամբյուղի կոճակը և այն կավելացվի գնումների զամբյուղին: Պատվերը ձևակերպելիս խնդրում ենք լինել ուշադիր:

Վճարում

Մեր կայքում բոլոր ապրանքների համար վճարման միակ եղանակը առցանց է։ Կանխկիկ դրամով վաճառք չի իրականացվում։

Books.newmag.am-ում էլեկտրոնային վճարումների համար տեղադրված է վճարման հատուկ ծրագիր, որը երաշխավորում է Ձեր տվյալների անվտանգությունը։

Առցանց գնելու համար կարող եք վճարել բանկային քարտից կամ կատարել բանկային փոխանցում։ Բանկային փոխանցման համար խնդրում ենք զանգահարել +37491 511 994

Վճարումն իրականացվում է ՀՀ դրամով։

Առաքում

Books.newmag.am կայքից գնված ապրանքները առաքվում են միայն Երևանի տարածքում։ Երևանից դուրս առաքում չի իրականացվում։

Առաքման համար անհրաժեշտ է ճշգրիտ լրացնել հետևյալ տեղեկությունները`
գնորդի կոնտակտային տվյալները` անունը, հասցեն և հեռախոսահամարը:

Առաքումն իրականացվում է պատվերը ստանալուց 3-5 աշխատանքային օրվա ընթացքում։ Կիրակի օրերին առաքում չի իրականացվում։

Մարզեր և արտասահման առաքման համար խնդրում ենք դիմել Բուկինիստ գրախանութների ցանցին։

Հետվերադարձ

Books.newmag.am կայքում գնված ապրանքը կարող է հետ վերադարձվել։
Դուք կարող եք գումարի փոխհատուցում պահանջել

• Եթե վճարել եք, բայց ապրանքը դեռ չի առաքվել
• Եթե վճարել եք, ապրանքը առաքվել է, բայց հենց տեղում որոշել եք հրաժարվել դրանից։
• Ապրանքը ստացել եք, բայց չեք օգտագործել։ Այսինքն, այն գտնվում է ցելոֆանապատ վիճակում, այնպես, ինչպես առաքվել է։

Ուշադրություն

• Վնասված ապրանքը չի փոխհատուցվում
• Ցելոֆանը պատռած ապրանքը չի փոխհատուցվում

Գումարի վերադարձ

Գնված ապրանքի գումարի վերադարձն իրականացվում է 7-10 աշխատանքային օրվա ընթացքում։ Գումարը հետ կվերադարձվի նույն բանկային քարտին կամ հաշվին, որից եղել է փոխանցումը։